Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է ոտնլվայի արարողությունը

Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է ոտնլվայի արարողությունը

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է ոտնլվայի արարողությունը:

Արարողության ընթացքում ընթերցվել են Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը և յուղը:

Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի է եկել և շարականների երգեցողության ներքո լվաց ել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---