Նախորդ տարի ՄԻՊ-ը ոլորտին առնչվող 60 օրենսդրական առաջարկություն է ներկայացրել![]() 29 մարտի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիմումներ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որոնց արդյունքում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով այլևս չի կարող ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր, անձիք կարող են ստանալ արտերկրում գործող նոտարի կողմից հաստատված լիազորագիր` կենսաթոշակ ստանալու նպատակով, կազմակերպությունները կարող են արդյունավետ բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները դատարանում, հարկային արգելանքի ինստիտուտը կարող է կիրառվել միայն այլ միջոցների սպառման դեպքում, կանխարգելվեցին անձի իրավական վիճակը ծանրացնող դրույթների հետադարձ ուժի կիրառումը, ինչպես նաև անձանց դատարան դիմելու իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ դեպքերը: 2012 թվականին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 60 օրենսդրական առաջարկություն, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից: Օմբուդսմենը ներկայացրել է նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և խնդիրները հատուկ արտահերթ զեկույցով: Առանձին զեկույցներ են ներկայացվել նաև ՀՀ-ում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմպլեմենտացիայի վերաբերյալ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |