Հնագետ. Որոշ հուշարձաններ ավերվում ու կեղտոտվում են, քանի որ շատացել են կիսագրագետ երիտասարդները![]() 29 մարտի 2013 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ոլորտն է, այլ ամբողջ հասարակության: Կարծիքը հնագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանինն է: Նրա համոզմամբ՝ Հայաստանում այսօր մշակութայնին ժառանգության հանդեպ հոգածությունը մեծացել է շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների: «Մշակութային ժառանգության պահպանման գործում առաջնային է հասարակության, քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարումը: Մենք կարող ենք հետազոտել, ծրագրեր կազմել, բայց մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք կարող են գործել ու ստեղծել նաև հակառակ երբեմն ոչ ճիշտ վարվող մշակութային քաղաքականության»,- ասաց նա: Պետրոսյանը կարծում է, որ շատ հուշարձաններ, մասնավորապես, խաչքարները ավերվում ու կեղտոտվում են, որովհետև շատացել են կիսագրագետ երիտասարդները .«Համայնքներում հազար ու մի երևույթներ են տարածված, որոնք հանգեցնում են այս վիճակին»: Նրա խոսքով ՝յուրաքանչյուրը պետք է մշակութային ժառանգությունը դիտի որպես իրեն պատկանող ժառանգություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |