PanARMENIAN Photo-ին Գյումրիում պարգևատրել են Խոսքի ազատության օրվա առթիվ![]() 29 մարտի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Գյումրիում 5-րդ անգամ նշվել է Խոսքի ազատության օրը: Այդ առթիվ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 40 առաջարկ, պարգևատրել է մի խումբ լրագրողների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների: Իրավապաշտպանական թեմաները և, մասնավորապես՝ ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանման համար պարգևատրվել է` լրագրող Զարուհի Մեջլումյանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հրապարակախոսության համար` հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, օպերատիվ, բարձրակարգ ֆոտոլրագրության համար` PanARMENIAN.Net լրատվական գործակալության PanARMENIAN Photo ծառայությանը, հետաքննական լրագրության, մասնավորապես, պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծություններով հրապարակումների շարքի համար` լրագրող Գրիշա Բալասանյանը: Հայկական Կարիտասի որոշմամբ պարգևատրել է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ին պատկանող www.shirakcentre.org կայքը` սոցիալական թեմաները լուսաբանելու համար, որոնց արդյունքում անցած 2 տարվա ընթացքում 13 բնակարան և մոտ 100 մլն դրամի հագուստ, սնունդ, վառելիք, թոշակ է տրամադրվել Գյումրու անօթևան և կարիքավոր ընտանիքներին: Հայ Կաթողիկե Եկեղեցու որոշմամբ պարգևատրել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար, իսկ Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղը և Հայ Ավետարանական եկեղեցին հատուկ պարգևներ են շնորհել Լենա Նազարյանին` հասարակական գործունեության, մի շարք քաղաքացիական նախաձեռություններում ակտիվորեն մասնակցելու համար: Հաղթողները նաև պարգևատրվել են. նրանց են շնորհվել գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքներից մի քանիսը, ֆոտոխցիկներ, և այլ հուշանվերներ: Հաջորդ Խոսքի ազատության օրը նույնպես կնշվի Գյումրիում՝ 2014 թ. մարտի 25-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |