Նախորդ շաբաթ դանակով ԱԺ ներխուժած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

Նախորդ շաբաթ դանակով ԱԺ ներխուժած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայողների օրինական պահանջներին, ապօրինի մուտք էր գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, սպառնացել, որ դանակով կհարվածի և փորձել մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք։ Վրեժ Գալստյանի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց էր արձակել նրա ուղղությամբ: Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Վրեժ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց երկամսյա կալանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---