Խոհարար. Զատիկի սեղանից դուրս են մղվում ծիսական կերակուրները![]() 29 մարտի 2013 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական բոլոր` թե եկեղեցական, թե ժողովրդական տոներն ունեցել են սննդի հատուկ համակարգ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ավելացրել.«Ցավոք սրտի, ծիսական կերակուրները դուրս են մղվում մեր սեղաններից»: Նրա խոսքով` Զատկի սեղանի խորհրդանիշ հանդիսացող ուտելիքներից մեկն ածիկն է, որը մարմնավորում է մեռնող և հարություն առնող բնությունը: «Ածիկը առողջական բացառիկ հատկանիշ ունի», - ասել է խոհարարը: Զատկի տոնական սեղանին դրվում են տարատեսակ կերակուրներ կանաչեղենից և սոխից, գլխավոր ուտեստներից մեկը` բրնձով փլավը հայկական խոհանոցում ավելի անվանվում է «քաշովի»: Ս.Մամուլյանի խոսքով` լայն տարածում ունեն քաշովիների տաբեր տեսակներ` բլղուրից եւ կորկոտից` չրերի համադրմամբ: Զատկի սեղանին դրվող աղանդերի թվում են գաթան, փախլավան, բայց ոչ արտասահմանյան արտադրության դոնդողանման քաղցրավենիքները: «Մենք միշտ նշում ենք, որ ձուկը պետք է դրվի տոնական սեղանին խաշված վիճակում, ինչը դոգմա է դարձել, մինչդեռ մենք կարող ենք պատրաստել ձկից տարատեսած խորտիկներ` կուտափ, կուպատի»,- խորհուրդ է տվել խոհարարը, իսկ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշել է, որ ձուն պետք է ներկվի բացառապես կարմիր գույնով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար: Նրա խոսքով` մարդիկ ուտելքի մեջ չպետք է միայն տոնի խորհուրդը տեսնեն և Մեծ պահքի շրջանում չմտածեն միայն այն մասին, թե ինչ պետք է ուտեն կամ չուտեն: «Կարևոր է հոգևոր պահքի իմաստը», - նշել է քահանան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |