«Արմավիայի» որոշ չվերթներ արդեն հետաձգվել են

«Արմավիայի» որոշ չվերթներ արդեն հետաձգվել են

PanARMENIAN.Net - Չնայած պաշտոնական տարածած հաղորդագրության մեջ «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից է դադարեցնելու է չվերթները, դրանք դադարեցվել են արդեն այսօր: Մարտի 29-ին նախատեսված դեպի Դուբայ, Մոսկվա (կեսօրին և երեկոյան) և Կրասնոդար չվերթները չեղյալ են համարվել: Չեղյալ են համարվել վաղվա թռիչքները: Ընկերությունում վստահեցնում են, որ ապրիլի 1-ից բոլոր այն ուղևորներին, ովքեր «Արմավիայի» իրականացրած չվերթներից որևէ մեկի ավիատոմս էին գնել, կվերադարձվեն տոմսերի ամբողջական գումարները:

Ռուսաստանում աէրոնավիգացիոն ապահովման դիմաց կուտակված պարտքը կազմում է 288 հազար դոլար:

Ապրիլի 1-ից «Արմավիան» այլևս չի թռչի ու սնանկ կհայտարարվի: «Ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001թ. սկսել է թռիչքներ իրականացնել, շարժակազմում ունենալով մեկ ինքնաթիռ, 2003-ին շարժակազմը համալրվեց երեք ինքնաթիռներով, իսկ 2006-ին՝ 7 ինքնաթիռով, իսկ ևս մեկ տարի անց, 2007-ին՝ ունենալով 14 ինքնաթիռ: 2007-2010թթ. ընկերությունը դրսևորեց իրեն որպես հուսալի գործընկեր, որը բարեխղճորեն է կատարում իր պարտավորությունները: 2008թ. համաշխարհային ճգնաժամի պատճառով սնանկացան շատ ավիաընկերություններ՝ RED WINGS, AMERICAN AIRLINES և ուրիշներ: Երեք տարիների ընթացքում «Արմավիայի» սեփականատերը միջոցներ էր ներդնում զարգացնելու համար ընկերությունը: Սակայն, այսօր իրավիճակն այնպիսին է, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել աշխատանքը, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկացման գործընթացը»:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն ուղևորներին, որոնց հետ աշխատել է այս 12 տարիներին և հաջողություն մաղթում նրանց»,-ասվում է «Արմավիայի» մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---