Ռասուլ Գուլիևը զգուշացնում է Ադրբեջանում վտանգավոր իրավիճակի մասին

Ռասուլ Գուլիևը զգուշացնում է Ադրբեջանում վտանգավոր իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ցանկացած պահի կարող է մեծ պայթյունով ավարտվել: Այդ մասին «Ռադիո Ազադլիգին» տված հարցազրույցում հայտարարել է ամենահայտնի ադրբեջանցի վտարանդի քաղաքական գործիչ, ադրբեջանական խորհրդարանի նախկին խոսնակ, Հեյդար Ալիևի մերձավոր, Ռասուլ Գուլիևը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:

«Դիմակայությունը կանխելու ունակ ուժեր, կարելի է ասել, չկան: Ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության, ինչն էլ վտանգավոր է: Նման քաոսային գործողություններ չպետք է տեղի ունենան, հարկավոր է կանխել դա: Սակայն իշխանության ընտրած ճանապարհով դա հնարվոր չէ անել: Իշխանության ռեպրեսիվ մեթոդները 100 տոկոսով կհանգեցնեն դիմակայության խորացման և երկրում կարող է անկառավարելի քաոսային վիճակ ստեղծվել: Դա շատ վտանգավոր է»,-ասել է Գուլիևը:

«Առաջին հերթին կառավարությունը պետք է վերջ դնի ագրեսիվ գործողություններին, պայմաններ ստեղծի հանգիստ հանրահավաքների համար: Մյուս տարբերակը կհանգեցնի քաոսային դաժան բախումների»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---