Փոխհատուցում չստացող գյումրեցի անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը (վիդեո)

Փոխհատուցում չստացող գյումրեցի անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը

PanARMENIAN.Net - Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետև այդ ժամանակ վարձով են ապրել: Այդ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից տուժած անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցում չեն ստանալու: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է կռահել, թե այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենան: Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական տեսանյութն են պատրաստել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---