Մի շարք զինծառայողներ այսօր պարգևատրվեցին30 մարտի 2013 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակի սպան և զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով: Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի այսօր պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից: ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաև զգոնություն, վճռականություն և խիզախություն ցուցաբերելու համար ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Սմբատ Վարդանյանը, ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանը, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներ ավագ Արթուր Վարդումյանը, սերժանտ Հայկ Մարտոյանը, կրտսեր սերժանտ Նահապետ Ղևոնդյանն ու շարքային Արմեն Շախիկյանը պարգևատրվել են «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով: Շնորհավորելով զինծառայողներին պարգևատրման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը և կարևորել է զինծառայողների ցուցաբերած խիզախությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նրանց խիզախությունը օրինակելի պետք է լինի ազգային բանակի բոլոր զինծառայողների համար: Անմիջական զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների նյութական ապահովվածության, սոցիալ-կենցաղային հարմարավետության պայմաններին, խոսել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սեյրան Օհանյանը հայրենիքի պաշտպաններին մաղթել է ոգու արիություն, տոկունություն, առողջություն և բարի ծառայություն,հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |