Հացադուլ, օր նախավերջին. Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Տրայան Հրիսթեան

Հացադուլ, օր նախավերջին. Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Տրայան Հրիսթեան

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին մնում է մեկ օր: Արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Ազատության հրապարակում են եղել նաև Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և այլ մարդիկ։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սուրբ Հարության տոնի պատարագից հետո կդադարեցնի հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց կազդուրվելու պատրաստվելու են ապրիլի 9-ին: Ապրիլի 1-ից լինելու են տարբեր բնակավայրերում, որպեսզի ապրիլի 9-ի համար քաղաքացիական բանակ հավաքեն: Առաջին այցը կլինի Կապան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---