Լավ հիմք է ստեղծվել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցության զարգացման նոր փուլի համար

PanARMENIAN.Net - «Մեզ Հայաստանում շատ ջերմ ընդունեցին, եւ դա ցույց տվեց, թե ինչ բարեկամական կապեր կան Հայաստանի եւ Իտալիայի միջեւ: Ցանկալի կլիներ այդ կապերը խորացնել նաեւ առեւտրատնտեսական ոլորտում»,-հայտարարել է Իտալիայի ԱԳՆ լիազոր նախարար, համագործակցության զարգացման վարչության բարձրաստիճան ներկայացուցիչ Էուջենիո Կամպոն այսօր Երեւանում Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, լավ հիմքեր կան համագործակցության զարգացման նոր փուլ սկսելու համար: Նա նշել է, որ անհրաժեշտ է անցնել ծրագրերի իրագործման փուլին եւ այն երկրները, որոնց հետ համագործակցում է Իտալիան, իրենք պետք է որոշեն, թե որ ոլորտներում են ցանկանում համագործակցել, եւ այդ համագործակցությունը պետք է շարունակական զարգացում ունենա: «Այդ ծրագրերը նախնական են, եւ մենք այստեղ ենք գտնվում ծանոթանալու համար համագործակցության ուղղություններին»,-հայտարարել է Է.Կամպոն:



Բացի այդ, նա հաղորդել է, որ նախատեսվում է ծրագրեր իրագործել առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում եւ ավելացրել է, որ «դրանք այն ոլորտներն են, որ պետք է զարգանան»: «Օրինակ, Իտալիայում կան բժշկական ընկերություններ, որոնք պատրաստ են վերպատրաստել երիտասարդ հայ բժիշկների` դա առաջին նախագիծն է: Երկրորդը` դեղամիջոցների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծումն է Հայաստանում»,-հաղորդել է նա: Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար ցանցի ստեղծման ծրագիր: «Խոսքը բարձր տեխնոլոգիաների մասին է»,-պարզաբանել է Է.Կամպոն: Բացի այդ, նախատեսվում են նաեւ ծրագրեր գիտական ոլորտում: Նա նաեւ նշել է տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը եւ կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համագործակցության ոլորտում: «Համագործակցության ոլորտները կարող են ընդլայնվել պայմանագրերի եւ տեղեկատվության փոխանակման միջոցով: Կան համագործակցության շատ ծրագրեր եւ ոլորտներ»,-նշել է Է.Կամպոն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---