Արմեն Աշոտյանը` նախագահի աշխատակազմի ղեկավա՞ր. Նախարարը հերքում է

Արմեն Աշոտյանը` նախագահի աշխատակազմի ղեկավա՞ր. Նախարարը հերքում է

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: «Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել Արմեն Աշոտյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

PanARMENIAN.Net ը տեղեկությունը փորձեց ճշտել Արմեն Աշոտյանից, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարեց հետևյալ գրառումը.

«Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են մտահոգվել իմ աշխատանքային ապագայով: Շնորհակալություն հայտնելով իրենց հոգատարության համար` միաժամանակ ընդգծեմ, որ մինչ այսօր իմ` այլ տեղ աշխատանքի անցնելու մասին և ոչ մի «լուր», այդ թվում` այսօրվանը, իրականությանը չի համապատասխանել: Ուստի լրատվական դաշտում հայտարարված «Ի՞նչ աշխատանքի է անցնելու Աշոտյանը» վիկտորինան շարունակվում է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---