Իտալիան ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկն է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանն ընդունեց Իտալիայի ԱԳՆ Զարգացման համագործակցության վարչության ավագ պաշտոնյա լիազոր նախարար Էուջենիո Կամպոյին եւ գլխավոր մասնագետ Ֆրանչեսկո Կանտոնեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Իտալական պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Իտալական Միջազգային համագործակցության օրվա շրջանակներում: Պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Զրույցի ընթացքում նշվեց հայ-իտալական վաղեմի համագործակցությունը, որը նոր թափ ստացավ հատկապես 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ իտալական կառավարությունն առաջիններից մեկը օգնության փութաց աղետից տուժած շրջաններին: Այնուհետեւ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջեւ ծավալվեցին բազմատեսակ կապեր, որոնք հատկապես դինամիկ զարգացում են գրանցել վերջին տարիներին: Ա. Բայբուրդյանը նշեց, որ Հայաստանը Իտալիայի հետ հարաբերությունները զարգացնում է երկկողմ, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Կողմերի գնահատմամբ, հայ-իտալական համագործակցությունը մարդասիրական փուլից անցում է ապրում դեպի զարգացման ծրագրերի փուլ, որի վկայություններից է նաեւ ներկա այցը: Իտալական պատվիրակությունը այցի օրերին հայ գործընկերների հետ քննարկում է կոնկրետ ծրագրեր առողջապահության, գյուղատնտեսության եւ գիտահետազոտական համագործակցության բնագավառներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---