Վրաստանը հրավիրում է Թուրքիային ու Ադրբեջանին համատեղ զորավարժությունների

Վրաստանը հրավիրում է Թուրքիային ու Ադրբեջանին համատեղ զորավարժությունների

PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ադրբեջանը, ենթադրաբար, կմիանան 2014թ. վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վրացական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը:

Ըստ նրա, վրացական ՊՆ-ն ապագայում մտադիր է զորավարժություններ անցկացնել բրիգադի մակարդակով, ինչը թույլ կտա բարձրացնել զորքերի մարտունակությունը:

«Այդ կապակցությամբ մենք բանակցում ենք ամերիկյան կողմի հետ: Ենթադրվում է, որ կմիանան տարածաշրջանի երկրները: Բնականաբար, մենք դա չենք թաքցնում, մենք առանձնահատուկ ռազմական համագործակցություն ունենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ»,-հայտարարել է Ալասանիան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---