Սփյուռքահայ գործարար Է. Խուդյանի գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն![]() 2 ապրիլի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունից: Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2 տարի է՝քննում է ամերիկահայ գործարարին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ: Շուրջ 15 օր առաջ միայն ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարար Վլադիսլավ Մանգասարյանը: Նա մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |