Ապրիլի 4-ին կջրազրկվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, իսկ ապրիլի 5-ին՝ Քանաքեռ-Զեյթունը

Ապրիլի 4-ին կջրազրկվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, իսկ ապրիլի 5-ին՝ Քանաքեռ-Զեյթունը

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցի սկզբնամասից մինչև Սեբաստիա փողոց, Սեբաստիա փողոցի 7-21 առանձնատների և 20, 23, 23ա, 25, 25/1, 27 շենքերի, Տիչինա փող. 34 շենքի, Տիչինայի 1 փակուղու, Դ.Վարուժան դպրոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ ապրիլի 5-ին նույն պատճառով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ժամը 10.00-16.00 կդադարեցվի «Coca-Cola» և «Շամպայն գինիների» գործարանների, Ուռուցքաբանության կենտրոնի, Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Քանաքեռի 1-17 փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---