Ռոլան Կոբիա. ԵՄ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին չի քննարկվում

Ռոլան Կոբիա. ԵՄ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին չի քննարկվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի մարդու իրավունքների ապահովման ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում: Այդ մասին ասվում է տարեկան զեկույցը, որը գնահատում է Ադրբեջանի առաջընթացը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում 2012թ.: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ելույթ ունենալով Բաքվում, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան, նշելով Ադրբեջանի դրական մակրոտնտեսական ցուցանիշները, ասել է, որ կոռուպցիան և մենաշնորհները արգելակում են տնտեսության դիվերսիֆիկացիան:

Ադրբեջանում առաջընթացի կարիք է զգացվում մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրական գործընթացների, անկախ դատական համակարգի ոլորտներում:

Առաջընթաց է հարկավոր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, որոնք տևական դադարից հետո կվերսկսվեն Բրյուսելում, նշել է Կոբիան:

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին կատարել ԵԽԽՎ բանաձևի պահանջները մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, հետաքննել բռնության դեպքերը լրագրողների հանդեպ, ապահովել զեկույցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունըւ: Ղարաբաղյան հակամարտության մասով խորհուրդ է տրվել հավատարիմ մնալ Մադրիդյան սկզբունքներին, ապահովել ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ, միջոցներ ձեռնարկել խաղաղ կարգավորման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք ԵՄ մասնալցությունը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին, Կոբիան ասել է, որ դա չի քննարկվում և պաշտոնական առաջարկներ չեն եղել:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Կոբիան ասել է, որ ԵՄ-ն կողմ է դրանց թափանցիկությանն ու արդարությանը, ԺՀՄԻԳ պահանջների պահպանմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---