«Մենք ենք այս քաղաքի տերը» դուրս է գալիս քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից![]() 4 ապրիլի 2013 - 10:04 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: «Անցած 6 ամիսներին հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեցան և չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում երկու ապօրինի շինարարություններ են ընթանում` Ջազվե և Օրիենտո սրճարաններում: Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումների մասին չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխանը, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք: Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել: Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |