«Խոսրովի անտառ» պետական արգելոցը արժանացել է եվրոպական դիպլոմի![]() 4 ապրիլի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին` նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ՙԲնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` «Էմերալդ ցանցը» Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից` որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Այդ նպատակով 2011թ. նոյեմբերի ամսին «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ: 2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի» փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը: Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով: Եվրախորհրդի փորձագետը «Խոսրովի անտառ» արգելոցում նախ` կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա` 3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |