Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը![]() 4 ապրիլի 2013 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը: Սեբաստիա փողոցի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականին: Սակայն գարնանից, հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետարանը նախատեսում է փողոցը լիովին ասֆալտապատել, նշված աշխատանքների իրականացումը «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից արագացվել է: «Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ հատկապես կարևոր նշանակություն ունի Լենինգրադյան փողոցից մինչև Մալաթիայի խաչմերուկ ձգվող 500 մմ տրամագծով հին, մասամբ վթարված ջրատարի շահագործման դադարեցումը, որն իրականացվում է փուլ առ փուլ: Դրանից սնուցվող սպառողների անհատական ջրագծերը վերամիացվում են հարակից 300մմ տրամագծով ջրագծին, որի հզորությունը, շնորհիվ բաշխիչ ցանցում ջրամատակարարման կարգավորման ու կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների, ներկայումս լիովին բավարար է թաղամասի կարիքները հոգալու համար: Ավելին, եթե նախկինում ջրատարից սպառողները ջուր էին ստանում ժամային գրաֆիկով, ապա այժմ նրանց ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |