Քաղաքապետարանը Փակ շուկայի հարցով սպասում է Մշակույթի նախարարության եզրակացությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Փակ շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ սպասում է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: «Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որպես լիազորված մարմին, պետք է եզրակացություն տա շուկայում հետագա աշխատանքները շարունակելու վերաբերալ: Թե ինչպիսին կլինի այդ եզրակացությունը, ըստ այդմ էլ կքննարկվեն հետագա նախագծերը»,- պարզաբանեց փոխքաղաքապետը: Նա նշեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն` հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար: Այդ թույլտվությունն ի սկզբանե ունեցել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Կ. Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանակից, ինչի համար 2 անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |