Բրեդլի Բուսետտո. Կանեմ հնարավորը` առավել ամրապնդելու Հայաստան-ՄԱԿ փոխգործակցությունը![]() 5 ապրիլի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին: Նախագահը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ունենալով տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: Անցյալ տարի Հայաստանում հանդիսավորությամբ նշված ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյակը, Սերժ Սարգսյանի խոսքով, հնարավորություն ընձեռեց գնահատելու և ի մի բերելու անցած երկու տասնամյակում մեր երկրում գրասենյակի կատարած զգալի աշխատանքը, ինչը թույլ է տալիս վստահորեն ասել, որ այդ տարիներին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը միշտ եղել է ՀՀ կառավարության ամենագործուն աջակիցն ու գործընկերը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա տարիներին Հայաստանի առաջնահերթություններին և ծրագրերին: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն ուրախությամբ է արձանագրել, որ նախագահ Սերժ Սարգսյանի նշած առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ՄԱԿ-ի նպատակներին ու առաջնահերթություններին՝ այդպիսով ավելի արդյունավետ և սերտ դարձնելով համագործակցությունը: Բրեդլի Բուսետտոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` առավել ամրապնդելու Հայաստան-ՄԱԿ փոխգործակցությունը և նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |