Քաղաքապետը շնորհավորել է կրթության, առողջապահության, սոցապահովության և ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց 5 ապրիլի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաև ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց: Շնորհավորելով ներկաներին` Տարոն Մարգարյանը, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար: «Այս հրաշալի տոնի նախօրեն ևս մեկ առիթ է, որ ասենք՝ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ մեր կողքին եք ու որ օգնում և օժանդակում եք մեզ՝ տղամարդկանց, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում: Համոզված եմ, որ ինչպես եղել է մինչև հիմա, այսուհետ նույնպես շարունակելու եք նվիրումով ձեր ավանդը բերել մեր սրտի մայրաքաղաքի բարօրությանը՝ վաղն այն ավելի լավը տեսնելու ձեր անսասան հավատով»,- մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին` նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության և գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաև պարտավորեցնում է, հայտնու է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |