Հայտնի են Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի բուհերում սովորելու մեկնողների անունները

Հայտնի են Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի բուհերում սովորելու մեկնողների անունները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի, Ռումինիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթների անփոփիչ փուլը, որին մասնակցել են տարբեր կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնելու եք փոքրիկ, բայց հպարտ երկիր. իմ հորդորն ու պահանջն է ձեզ` ցուցաբերեք բարձր առաջադիմություն և լավ վարք»,-նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին:

Այս տարի Հայաստանին տրամադրվել են Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար` 5, Բուլղարիայի` 4, Ռումինիայի` 8 և Լեհաստանի` 6 կրթաթոշակային տեղեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---