Մեղրաձորցիները այսօր բողոքի ակցիա են անցկացնելու` ընդդեմ ցիանային արտադրամաս կառուցելու նախագծի

Մեղրաձորցիները այսօր բողոքի ակցիա են անցկացնելու` ընդդեմ ցիանային արտադրամաս կառուցելու նախագծի

PanARMENIAN.Net - Այսօր Մեղրաձոր գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնելու` ընդդեմ ցիանային արտադրամաս կառուցելու հանքարդյունաբերողների նախագծի: Բնակիչները տեղեկություն ունեն, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած այդ նախագծին:

Մեղրաձորցիների խնդիրը դեռ անցած տարվանից է սկսվել, երբ գյուղացիներն իմացան հանքարդյունաբերողների` ոսկու կորզման ցիանային արտադրամաս կառուցելու նախագծի մասին: Ու խմդիրն ավելի բարդացավ, երբ գյուղապետը հանքարդյունաբերողների կողմն անցավ:

Մեղրաձորցիները բողոքում են`հասարակական լսումներն ուղեկցվել են անձնական պայմանավորվածություններով, տեղի բնակչության վրա ճնշումների գործադրմամբ, կոռուպցիոն ռիսկերով ու օրենքի խախտումներով: Սրանից բացի բնապահպանները հայտարարում են, որ վաղուց Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ շահագործումից անցել են բաց շահագործման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---