ԱԳՆ առաջարկներ է ներկայացրել Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի 3-րդ փուլի համար

ԱԳՆ առաջարկներ է  ներկայացրել Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի 3-րդ փուլի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԻԳՀԳ) է ներկայացրել Հայաստանի առաջարկները Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի (ՄԻԿՀԾ) 3-րդ փուլի համար, որոնք ամփոփվել էին Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ):

Հայաստանի Կրթության և գիտության և Արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը մասնակցել են Մարդու իրավունքների կրթության ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ Արտաքին գործերի նախարարությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակներից, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտից, Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակից և այլն:

Խմբային աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել նաև ՀՍԻԿ Մարդու իրավունքների կրթության ֆորումի առցանց քննարկումները և ստացված բազմաթիվ առաջարկները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---