Հայ ծանրորդուհիները երիտասարդական ԱԱ-ում մեկնարկում են ապրիլի 10-ին

Հայ ծանրորդուհիները երիտասարդական ԱԱ-ում մեկնարկում են ապրիլի 10-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-13 Տաշքենդում տեղի է ունենում ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Երիտասարդական ԱԱ-ում ապրիլի 10-ին հանդես կգա Ծովինար Կիրակոսյանը (58կգ), ապրիլի 11-ին՝ Ռոզալիա Ավետիսյանն ու Աղունիկ Հակոբյանը (63կգ):

Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69կգ) կմեկնարկեն ապրիլի 12-ին, իսկ Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը` (+69կգ) ապրիլի 13-ին:

Ավելի վաղ, Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր, որ բոլոր մարզիկներն առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, գլխավորը նրանց համար փորձ ձեռք բերելն է, քանի որ առաջիկայում նրանք կհամալրեն կանանց հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---