Նախագահի երդմնակալությանը հրավիրվածները. Քաղաքական գործիչներից ո՞ւմ բախտ չի վիճակվել

Նախագահի երդմնակալությանը հրավիրվածները. Քաղաքական գործիչներից ո՞ւմ բախտ չի վիճակվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնկալում է, որ բոլոր խմբակցությունները լինելու են նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին ԱԺ նախագահն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Հարցին` ինչո՞ւ հրավեր կա ՀՀ երկրորդ նախագահին, իսկ առաջին նախագահին՝ ոչ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չհրավիրելու պատճառ չունենք»: Կրկնող հարցին` այնուամենայնիվ, ՀՀ առաջին նախագահը հրավիրվա՞ծ է, Հովիկ Աբրահամյանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

ԱԺ նախագահը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հրավեր չեն ուղարկել, քանի որ նա համարում է, որ ինքն է ընտրված նախագահը. «Դե ինքն էլ մեզ չի հրավիրում»:

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված հրավերի մասին ևս հրաժարվեց խոսել և խորհուրդ տվեց նման հարցերով դիմել Գագիկ Ծառուկյանին կամ Գալուստ Սահակյանին:

Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ լինելու են տարբեր երկրների նախագահներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ: Ցուցակը դեռ ճշտվում է:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---