Ադբեջանի ՊՆ վարկածը հերթական զինվորի մահվան մասին ևս մեկ անգամ չհաստատվեց

Ադբեջանի ՊՆ վարկածը հերթական զինվորի մահվան մասին ևս մեկ անգամ չհաստատվեց

PanARMENIAN.Net - Հերթական սկանդալն Ադրբեջանի բանակում զինծառայողի մահվան շուրջ: Գրում է ադրբեջանական contact.az-ն ու շարունակում` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ ապրիլի 6-ին Թարթառի շրջանի զորամասերից մեկում իրեն կցված հրազենից վիրավորվել և մահացել է Էլման Իմանովը: Ընդ որում չէր հստակեցվում` ինքնասպանություն էր, թե անզգուշություն: Մահացածի դին տուն են հասցրել ցինկե դագաղում, մեկ այլ զորամասի 3 զինծառայող, իսկ մինչ այդ զինվորի մահվան մասին ծնողներն իմացել են Թարթառից եկած տաքսու վարորդից:

Տեղի ոստիկանության ղեկավարությունն արգելում էր հարազատներին դագաղը բացել, բայց հարազատները չեն ենթարկվել ու բացելուց հետո պարզվել է, որ ոչ մի հրազենային վերք չկա, փոխարենը մահացածի գլխին դանակով հարվածի խորը վերք է եղել: Մահացած զինծառայողի հայրը` Յագուբ Իմանովն ասել է, որ որդին ավարտել է սերժանտական կուրսեր ու չէր բողոքում ծառայությունից: Նա պնդել է, որ հասնելու է որդու մահվան օբյեկտիվ հետաքննության:

«Զինծառայողների մահվան սուտ պատճառներ մեկ անգամ չէ, որ բացահայտվել են: Այս կերպ հրամանատարները փորձում են թաքցնել զինվորների` ծառայակիցների ձեռքով սպանվելու փաստը», - եզրափակում է լրատվամիջոցը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---