ՀՀ նախագահ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի

ՀՀ նախագահ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի

PanARMENIAN.Net - «Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում և մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման»,-հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողություն ժամանակ ունեցած ելույթում: Նա նշել է, որ միաժամանակ մենք հետևողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որևէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չէ:

Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վտանգ գոյություն ունի:

Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի»,-ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---