Իշխանի եկեղեցու վերականգնումը Թուրքիայում դադարեցվել է

Իշխանի եկեղեցու վերականգնումը Թուրքիայում դադարեցվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Իշխանի եկեղեցում, որը թուրքերը հայտարարել են վրացական մշակույթի հուշարձան, իրականացվող վերականգնման աշխատանքները կասեցվել են: Այդ մասին հայտարարել է ճարտարապետության պատմաբան Դավիթ Խոշտարիան: Ըստ նրա, այդ մասին նրան է հայտնել Ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Բուբա Մուդավան:

Ինչպես հայտնում է Գրուզիա Օնլայնը, Վրաստանի մշակույթի նախարարությունը դիմել է հատուկ հայտարարությամբ ԱԳՆ-ին, որտեղ խնդրել է միջնորդել թուրքական կողմի առջև, որպեսզի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն, քանի որ անհրաժեշտ է վրաց փորձագետների մասնակցությունը:

«Ես հիմնվում եմ Բուբա Կուդավայի տեղեկատվության վրա: Երեկ Էրզրումից ժամանած մշակույթի նախարարության ներկայացուցիչը կասեցրել է աշխատանքները: Առաջիկա օրերին Թուրքիա կմեկնեն վրաց մասգետները իրավիճակին ծանոթանալու համար»,-հայտարարել է Խոշտարիան:

Ինչպես «IPN» է հայտնել Ախալցխայի ու Տաո Կլարեջիի հոգևոր առաջնորդ Տեոդոր Չուաձեն, Իշխանի եկեղեցում աշխատանքներն իրականացնում է շինարարական մի ընկերություն: Ըստ նրա, եկեղեցուց մեծ քանակի հող ու քարեր են հանվել, որոնց վրա տեսանելի են որմնանկարների հատվածներ, ինչը մտահոգություն է առաջացրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---