Երևանն ու Բուխարեստը կհամագործակցեն

Երևանն ու Բուխարեստը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն:

Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար. «Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրությունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլև ռումինական այլ քաղաքների հետ ևս», - նշել է Տարոն Մարգարյանը:

Բուխարեստի քաղաքապետն՝ իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան.

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---