Ստամբուլում ապրիլի վերջում կհանդիպեն «Սիրիայի բարեկամները»

Ստամբուլում ապրիլի վերջում կհանդիպեն «Սիրիայի բարեկամները»

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի վերջում կրկին կվերադառնա Ստամբուլ մասնակցելու համար առանցքային երկրների հանդիպմանը, որոնք այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամներ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում Քերիի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին բանակցությունների ժամանակ: Հանդիպման մասնակիցներն ակնկալում են, որ այն կնպաստի Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---