Հայաստանում ռուսական ավիացիոն զորամասը կանցկացնի բաց դռների օր

Հայաստանում ռուսական  ավիացիոն զորամասը կանցկացնի բաց դռների օր

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ավիացիոն զորամասն ապրիլի 12-ին, կանցկացնի բաց դռների օր` նվիրված Ավիացիայի և տիեզերագնացության օրվան:

Տեղի կունենա տարբեր տեսակների թռչող ապարատների վերերկրյա ցուցադրություն, կործանիչ ավիացիայի թռիչքներ ( առանձին և ինքնաթիռների խմբերի կազմում), ծանոթություն զորամասի կյանքի և կենցաղի հետ:

Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ռուսական 102-րդ ռազմական բազայի և Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ վարչության ղեկավար կազմերը, Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները, ռուսաստանյան և ռուս-հայկական ձեռնարկությունների ներյկայացուցիչները, ռուս հայրենակիցներ, ուսանողներ և դպրոցականներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---