Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը կլինեն սիրիահայեր![]() 11 ապրիլի 2013 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի հետևանքով Արցախ տեղափոխված 30 ընտանիքների մեծամասնությունը բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանում: Արցախը սակայն չունի սիրիահայերին վերաբերող պետական ծրագիր, օրերս հրավիրված ասուլիսում հայտարարել է ԼՂՀ վարաչպետ Արա Հարությունյանը, ում հավաստմամբ, քայլերը կատարվել են ոչ խոշոր բարեգործական ծրագրերի միջոցով` Արցախից և Հայաստանից: Վարչապետի խոսքով՝ օգտագործվել են ՀՅԴ խողովակները: Մեկ ընտանիք տեղափոխելու համար անհրաժեշտ է 25-30 հազար դոլար: «Հրավիրել և ոսկե սարեր խոստանալ սիրիացիներին չենք կարող, մանավանդ, որ մեր սիրիացի հայրենակիցները իրենց հետ հիմնականում ոչինչ չեն բերում` խոսքը կենսապահովման համար առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է՝ սպասքից մինչև կահ-կարասի, երբեմն նաև հագուստ»,-նշել է վարչապետը: Արցախի կառավարությունն օժանդակում է հնարավորությունների սահմաններում, այսօր էլ պատրաստ են ընդունել նրանց, ովքեր իրենք պատրաստ են մասնակցություն ունենալ հետագայում իրենց սոցիալական, բնակարանային-կենցաղային հարցերը լուծելու գործին: Չի բացառվում, որ Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը լինեն հենց սիրիահայերը. «Եթե մենք ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն ունենայինք, շատերը կնախընտրեին այստեղ գալ` հաստատվելու համար», ընդգծել է Արա Հարությունյանը: Արցախի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գործում է տարածքների համաչափ զարգացման ծրագիրը: «Լայնածավալ վերաբնակեցման պետական ծրագիր ունենալու համար պետք է պետական բյուջեի մեծ մասն ուղղել այդ ուղությամբ: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Եթե մի կողմից ունենալու ենք վերաբնակեցում, իսկ մյուս կողմից արտահոսք մյուս շրջաններից՝ անիմաստ է դառնում վերաբնակեցումը: Պետք է տարածքների համաչափ զարգացման քաղաքականություն վարենք և այդ սկզբունքից ելնելով ծրագրեր իրականացնենք», վարչապետի խոսքերն է մեջբերում karabakh-open.info-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |