Ավիացիայի և տիեզերագնացության օրը` երեխաների հետ. «Նարեկացի»-ում ցուցահանդես կբացվի

Ավիացիայի և տիեզերագնացության օրը` երեխաների հետ. «Նարեկացի»-ում ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարահային օրը`ապրիլի 12-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում Ռուս գործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի Գեղարվեստի մանկական ստուդիայի սաների աշխատանքները:

Այս ստուդիան բացվել է 2012թ. մարտին: Ապրիլի 12-ի ցուցահանդեսում ներկայացված կլինեն 5-7 տարեկան երեխաների աշխատանքները:

Նշենք, որ ստուդիայում ուսուցումը կատարվում է «Պատկերավոր մշակույթ» հատուկ ծրագրով, որն իր մեջ ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ մշակույթ, ճարտարապետություն և դիզայն: Դասընթացները վարում է նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---