Սերգեյ Սմբատյան. Գյումրեցի հանդիսատեսը կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին

Սերգեյ Սմբատյան. Գյումրեցի հանդիսատեսը կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին

PanARMENIAN.Net - Նախորդ օրը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։

Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:

ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ ունենում գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առաջ, ով կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին: Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, և իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար։

Երիտասարդական նվագախումբը «Hollywood Non-Stop» ծրագրով արդեն հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---