Չեխիան Հայաստանին կարևոր գործընկեր է համարում և խորացնելու է կապերը նրա հետ

Չեխիան Հայաստանին կարևոր գործընկեր է համարում և խորացնելու է կապերը նրա հետ

PanARMENIAN.Net - «Չնայած, որ Հայաստանը փոքր երկիր է, ես վստահ եմ, որ նա լավ ապագա ունի: Մենք Հայաստանին համարում ենք կարևոր ու լուրջ գործընկեր»,-հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգը ապրիլի 11-ին Երևանում ընթացող հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ, որն անցնում է Հայաստանում ու Վրաստանում դիվանագետի առևտրա-դիվանագիտական ատաքելության շրջանակներում: Ըստ նրա, գործարար համաժողովը թույլ կտա չեխ գործարարներին ավելի լավ ճանաչել Հայաստանը, առաջիկայում համատեղ ծրագրեր իրագործելու համար: Իսկ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից Չեխիայի ԱԳ նախարարն առանձնացրեց էներգետիկան, մասնավորապես, մասնակցությունը ՀԷԿ-երի, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության, էլեկտրասարքերի արտադրության ոլորտներում: «Չենք մոռանում մենք նաև հայկական կոնյակի մասին ոչ միայն այն ըմպելու համար, այլ նաև այդ ոլորտում համագործակցության առումով»,-հավելել է նա: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այս առևտրա-տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, որը զգալիորեն ակտիվացել է վերջին 5 տարում:

«2012թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է 22 մլն դոլար, դա վկայում է այն մասին, որ պետք է աշխատել այդ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ»,-ասել է նա: Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանում գործում է շուրջ երկու տասնյակ ձեռնարկություն չեխական կապիտալով՝ հույս հայտնելով, որ դրանց քանակը կաճի:

ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային ներուժը, առանձնացնելով երկրում իրականացվող բարեփոխումները, առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Ասոցիատիվ համաձայնագրի ու ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը, Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները, ներդրումային բարենպաստ պայմանները, ինչպես նաև ուղիղ չվերթի առկայությունն ու պարզեցված վիզային ռեժիմ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---