Հայտնի հայ երաժիշտը ելույթ կունենա Դետրոյթում

Հայտնի հայ երաժիշտը ելույթ կունենա Դետրոյթում

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Դետրոյթում տեղի կունենա հայտնի քանոնահար Արա Թոփուզյանի համերգը: Համերգը տեղի կունենա «Art X» շաբաթվա շրջանակներում, որը կտևի ապրիլի 10-14-ը:

Ժամանակակից արվեստի Ռայթի թանգարանում նաև բանավեճ տեղի կունենա և «Detroit Hye Times» սեմինար Թոփուզյանի և ևս երկու հայ երաժիշտների՝ Բոստոնից ուդահար Մել Բարսամյանի ու Հյուսիսարևելյան համալսարանի պրոֆեսոր, կլարնետահար Լեոն Ջանիկյանի մասնակցությամբ:

«Դետրոյթը տուն դարձավ ավելի քան 40 հազար հայերի համար 20-րդ դարի սկզբին: Ես ցանկանում եմ ցույց տալ հայ երաժիշտների կարևորությունը Դետրոյթի համայնքի զարգացման գործում: Այդ երաժիշտները եկել են «հին երկրից» և բերել են իրենց հետ իրենց ժողովրդական երգերն ու իրենց ինքնությունը»,-գրում է Farmington Hills Patch-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---