Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան համահայկական երիտասարդական ծրագրերին

Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան համահայկական երիտասարդական ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր:

Հ. Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը և հորդորեց, որ Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան հատկապես համահայկական երիտասարդական ծրագրերին, ինչը նպատակ ունի խթանել մայրենի լեզվի, հայոց պատմության, մշակույթի իմացությունն ու հայ ինքնության պահպանումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Սփյուռքի նախարարության հետ առավել սերտ համագործակցության արդյունքում նախարարության կողմից իրականցվող համահայկական ծրագրերում ներգրավվեն ոչ միայն Լիտվայի, այլև մերձբալթյան մյուս երկրների հայ համայնքների ներկայացուցիչները:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Ա. Թունյանը Հ. Հակոբյանին համայնքի կողմից հրավիրեց Լիտվա՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---