Տիգրան Սարգսյանը կարևորում է Վրաստանի հետ միասնական շուկայի ստեղծումը

Տիգրան Սարգսյանը կարևորում է Վրաստանի հետ միասնական շուկայի ստեղծումը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար: Մայա Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջերմ ողջույնները:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև միասնական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը: Այդ համատեքստում, կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:

Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը՝ Վրաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ: Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---