Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

PanARMENIAN.Net - Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է ճարտարապետ Արշակ Մինասյանի տարածած հայտարարության մեջ:

Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը, չնայած նրան, որ Հակոբյանը ներկայացրել է բոլոր հաշվետվությունները:

«Ես Երևանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաև ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,- ասում է Միշա Հակոբյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---