Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է 13-ամյա գործունեության արդյունքները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է 13-ամյա գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ապրիլի 13-ին ամփոփել է իր 13-ամյա գործունեության արդյունքները: Ինչպես նշեց բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այդ ընթացքում Միությունն «ապացուցեց իր հնարավորություններն ու հմտությունները»՝ ապահովելով ՏՏ ոլորտի կայուն զարգացում:

Նախարարը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտը երկնիշ աճ է արձանագրում՝ հույս հայտնելով, որ «այս տարին ևս բացառություն չի լինի»: Նա հավելել է, որ ամեն տարի ստեղծվում են տասնյակ նոր ձեռնարկություններ, պատրաստվում են մասնագետներ, հայտնվում են նոր աշխատատեղեր: Գերակա ճյուղ հայտարարված ՏՏ ոլորտը պետական աջակցություն է ստանում, որի շնորհիվ իրականացվում են համատեղ նախագծեր մասնավոր հատվածի հետ:

Ինչպես նշեց ՒՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վանդանյանը, ՏՏ ոլորտի զարգացման առաջատար է հանդես գալիս պետությունը, ինչը թույլ կտա արդեն առաջիկա 2-3 տարում ընդլայնել հնարավորությունները՝ նոր ներդրողներ ներգրավել, նոր տեխնոլոգիաներ ներմուծել, ապահովել զգալի առաջընթաց:

2012թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 25 տոկոս աճ 2011թ. համեմատ, շահույթը կազմել է 250 մլն դոլար: Բարձր է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի միջին մակարդակը: Այսօրվա դրությամբ ոլորտում աշխատում է 10 000 մասնագետ, ընդ որում ամեն տարի մոտ 500 հոգու արտահոսք ենք ունենում: Սակայն այն կարելի է նվազեցնել բարենպաստ պայմաններ ստեղծելով աշխատանքի համար, վստահ է Կարեն Վարդանյանը: Նա հայտնել է, որ որոշ առաջատար մասնագետներ, մասնավորապես, Մասաչուսեթսի համալսարանի առաջատար ինժներեը, դիմել է Միությանը՝ ցանկություն հայտնելով աշխատել Հայաստանում, այնպես որ «որոշակի ներհոսք ևս կա»:

Մինչդեռ ցանցային պատրաստության վարկանիշում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 12 կետով, սակայն դեռ հետ է մնում հարևաններից՝ Ադրբեջանից ու Վրաստանից: Ցանցային պատրաստության վարկանիշում, որը հրապարակում է Համաշխարհային տնտեսական համաժողովը INSEAD բիզնես դպրոցի հետ համատեղ, Հայաստանը 2013թ. զբաղեցրել է 82-րդ տեղը աշխարհի 144 երկրների թվում: Կարեն Վարդանյանը դա կապում է նրա հետ, որ բիզնեսը Հայաստանում դեռ պատրաստ չէ գործի մեջ կիրառել արդիական տեխնոլոգիաները: Նա գտնում է, որ այստեղ պետք է մրցունակ միջավայր ստեղծել, ինչը թույլ կտա շտկել իրավիճակը:

Ամփոփելով Միության աշխատանքի արդյունքները՝ գործադիր տնօրենը հայտնել է, որ նախագահի հանձնարարությամբ հետազոտություններ են կատարվել պետգնումների և էլեկտրոնային առևտրի ոլորտներում, պատրաստվել են առաջարկությունների փաթեթներ, որոնք ներկայացվել են կառավարության քննարկմանը: Սակայն, ըստ նրա, ՏՏ ոլորտի համար Հայաստանում պատասխանատու են մի քանի գերատեսչություններ, ուստի կոնկրետ որոշումներ դեռ չեն կայացվել, նա հուսով է, որ 2013թ. որոշակի արդյունքներ կգրանցվեն:

Բացի այդ, ՒՏՁՄ-ն ձեռնամուխ է եղել 50 դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ստեղծմանը: Դա թույլ կտա առաջիկա տարիներին 4000-5000 երեխա պատրաստել բուհերի համար: «Կադրային սովը» կհամալրվի նաև 39 ինովացիոն լաբորատորիաներում և պոլիտեխնիկ համալսարանին կից գործող Գերազանցության կենտրոնում: Արդյունքում բոլոր նախադրյալները կստեղծվեն ՏՏ ոլորտի զարգացման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---