Իրանագետ. Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելով`Իրանը Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն չի ունենա

Իրանագետ. Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելով`Իրանը Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն չի ունենա

PanARMENIAN.Net - Օրեր առաջ Իրանի մեջլիսի պատգամավոր Նադիր Գազիփուրն զգուշացրել էր Ադրբեջանին, որ եթե այդ երկրի կառավարությունը չհրաժարվի Թեհրանի նկատմամբ ցուցաբերած իրենց ոչ ադեկվատ գործողություններից, ապա Իրանի մեջլիսում կվերանայվի Իրանի համար երկու ամոթալի և պարտադրված՝ Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերը: Այսօր ասուլիսի ժամանակ իրանագետ Նվեր Դավթյանը կարծիք է հայտնել, որ այս քայլով Իրանը Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չի ունենա, քանի որ այն ուղղված է պաշտոնական Բաքվի դեմ: «Հայաստանը և Իրանը ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ են, և Իրանը այս հարցը բարձրացնելով ուղղակի չի կարող հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալ», - ասել է իրանագետը:

Դրանից բացի նրա խոսքով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը նաև այն երկրների դաշնակիցն է, որոնք վտանգ են ներկայացնում Իրանի ազգային անվտանգությանը, ու սա ևս համոզիչ փաստում է, որ Իրանի խորհրդարանականի կողմից արված հայտարարությունն ուղղված է բացառապես Ադրբեջանին: Բացի այդ` հայտարարությունը պաշտոնական բնույթ չի կրում ու այս հարցի շուրջ լուրջ սրացումների պետք չէ սպասել: Իրանն այս փաստն ուղղակի կօգտագործի Ադրբեջանին քաղաքական նոտա հղելու համար՝ այդպիսով փորձելով Ադրբեջանին զերծ պահել Թեհրանի նկատմամբ ոչ ադեկվատ գործողություններ իրականացնելուց:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն արձագանքել է այս հայտարարությանը: Նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ պաշտոնական Բաքուն վստահ է` Իրանի իշխանություններն այնպիսի գործողություններ չեն իրականցնի, որոնք կարող են հարվածել 2 երկների հարաբերութուններին:

Իրանի մեջլիսի պատգամավոր Նադիր Գազիփուրն, վերանայելու մասին հայտարարությունն անելիս նշել է նաև, որ եթե պայմանագրերով Իրանից անջատված ադրբեջանական քաղաքների բնակչության մեջ հանրաքվե անցկացվի, նրանք կցանկանան վերամիավորվել Իրանին:

Թուրքմենչայի պայմանագիրը ստորարգվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև՝ 1828թ. փետրվարի 21-ին ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Պայմանագրի համաձայն՝ Իրանը Ռուսաստանին է հանձնել Երևանը, ներկայում Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները, ինչպես նաև դրանից առաջ կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին անցած տարածքները՝ Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի, խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջեւանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---