Սպիտակ տունը Բոսթոնի պայթյունները ահաբեկչություն է որակել

Սպիտակ տունը Բոսթոնի պայթյունները ահաբեկչություն է որակել

PanARMENIAN.Net - Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: Նախագահ Բարակ Օբաման դիմել է հանրությանը և կոչ է արել չշտապել եզրակացությունների հարցում, քանի որ դեռևս պարզված չեն պայթյուննների հանգամանքներին ու դրդապատճառները, հաղորդում է Bloomberg-ը:

Օբաման խոստացել է, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն:

Հիշեցնենք, որ Բոսթոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Պայթյունից հետո անջատվել է բջջային կապը, քանի որ ենթադրվել է, որ պայթյուններն իրականացվել են բջջայինների օգնությամբ: Իրավապահները դեպքի վայրում ավելի ուշ հայտնաբերել են պայթուցիկներ, որոնք ահաբեկիչները չեն հասցրել գործարկել:

Նշենք, որ հետաձգվել են նաև բոլոր թռիչքները դեպի Բոսթոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---