Այսօր Երևանում կբացվի Պոեզիայի պուրակը

Այսօր Երևանում կբացվի Պոեզիայի պուրակը

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 18:00-ին «Նոր գիրք» գրախանութի հարևանությամբ (Բաղրամյան 3, Գրողների միություն) կհիմնվի Պոեզիայի պուրակ:

Միջոցառումն իրականանում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում: Պուրակի բացմանը ներկա կգտնվեն փառատոնի հայ և օտարերկրյա մասնակիցները: Ավելի վաղ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ասել էր, որ մինչև ապրիլի 21-ը 30 երկրիներից Երևան ժամանած հյուրերը պուրակում կտնկեն մեկական ծառ:

Նա նաև տեղեկացրել էր, որ պուրակում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, կներկայացվեն գրողների գրքերը: Նշենք նաև, որ այս օրերին Երևանում անցկացվում է Պոեզիայի առաջին միջազգային փառատոնը: Մասնակցում են հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի մասնակիցներին նախօրեին ընդունել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---