Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները17 ապրիլի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրությանզարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման, բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները: Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն: Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը: Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |