Ավագանին որոշեց համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարել![]() 17 ապրիլի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը Երևանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին: Ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |