Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ ՀՀ-ում բարեփոխումների գործընթացին աջակցելու համար

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ ՀՀ-ում բարեփոխումների գործընթացին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ողջունելով հյուրին՝ նախագահն ասել է, որ ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները և Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում և Երևանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարևոր հարցերը և արդի մարտահրավերները: Երկուստեք կարևորվել են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներին և առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---